շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դանիայի ԱԺ Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան

Դանիայի ԱԺ Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 4-ին որոշում է ստորագրել Հայաստան պատվիրակություն ընդունելու մասին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2024 թվականի մարտի 7-9-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Դանիայի Խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Լիզ ԲԵՔԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: