Դա նշանակում է, որ գնանկումը նաև վաճառքի խթանում է բերելու և տնտեսվարողի ընթացիկ ծախսերը փակելու կարևոր խթան է. Փաշինյան
«Տեսանելի գնանկում կա երկու ուղղություններով, ծաղիկը, որի մասին մենք գիտեիքն և լոլիկը։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նակատվում և առկա բերքն ամբողջովին շուկայում վաճառվում է, կամ արտահանվում»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին։
Նիկոլ Փաշինյանը մինչ այդ ընդհատեց Պապոյանի կողմից վիճակագրական տվյալների հրապարակումը՝ հորդորելով ըստ էության գնահատել վիճակը։
«Դա նշանակում է, որ գնանկումը նաև վաճառքի խթանում է բերելու և ընթացիկ ծախսերը փակելու կարևոր խթան է։ Այսինքն, մենք այսօր արտադրողներին ազատել ենք երկու հիմնական հոգսից, ավելի ճիշտ՝ մի հոգսից՝ երկու կոմպոնենտով, տոկոս-մայր գումար, վարկերի վճարումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հյատնեց, որ Հայաստանի ներքին շուկան է ակտիվացել, շատ մեծ ուղևորահոսքեր են գալիս ՀՀ, որը նաև սպառումն է մեծացնում։
«Էս առումով, առնվազն այն մտավախությունները, որ կային և հիմա կարող ենք ընդհանուր եզրակացություններ անել (որովհետև այս իրավիճակը 1-2 ամսվա պատմություն ունի)։ Մենք քաջալերում ենք մեր բիզնեսին, որ ադապտացվի և կարծում եմ, որ բոլոր սցենարների դեպքում սա պլյուսներով է լինելու, որովհետև ի վերջո մեր նախկինում այդքան խնդրանքները քաջալերանքները ոչ մի ազդեցություն չեն ունեցել»,- ասաց փաշինյանը։
Նա ասաց որ դիվերսիֆիկացիայի ուղղույամբ բացվել են և շատ նոր հնարավորությունների կան։



