կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ցոլակյանը խնդրում է Փաշինյանին իր ղեկավարած նախարարությունում ստուգումներ անց կացնել

Ցոլակյանը խնդրում է Փաշինյանին իր ղեկավարած նախարարությունում ստուգումներ անց կացնել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԻՆ-ում համապատասխան ստուգումներ իրականացվեն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻն ֆեյսբուքյան էջից։

«Վերջին օրերին լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Թե ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազության, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել: Թե ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Հիշեցնենք, որ պայմանագրային աշխատակիցները ազատվել են աշխատանքից օպտիմալացման շրջանակներում, իսկ մնացյալ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ծանուցվել են, որ առաջիկայում ԱԻՆ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է նորից լինեն ազատումներ:

Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ որևէ առնչություն չունեցող զրպարտչական նյութերի հրապարակումից»,-նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: