հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չի բացառվում, որ այդ մասով ևս որոշում լինի․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ հանձնաժողովների այլ ընդդիմադիր նախագահներին պաշտոնից հեռացնելու մասին

Չի բացառվում, որ այդ մասով ևս որոշում լինի․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ հանձնաժողովների այլ ընդդիմադիր նախագահներին պաշտոնից հեռացնելու մասին

«Բացակայությունների խնդիր Արմեն Գևորգյանը կարծես ունի։ Այս պահին որոշում է կայացվել միայն այս երկու անձանց հետ կապված, եթե հետագայում նոր որոշում լինի, դրա մասին կտեղեկացնենք։ Հարցը քննարկվում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե մշտական հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահների հետ կապված պաշտոնից հեռացնելու որոշում կա՞, թե նրանք բացակայությունների խնդիր չունեն։

Հարցին, թե հնարավո՞ր է ՔՊ-ում եղել են պատգամավորներ, ովքեր պաշտպանել են Տարածաշրջանային ե Եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի շահերը, պատգամավորը նշեց․ «Ես բացառում եմ, որ ՔՊ անդամները պաշտպանեն Արմեն Գևորգյանի շահերը, շատ հիմնավորված եմ բացառում, որովհետև նրա շահերը չեն կարող պաշտպանել խմբակցության պատգամավորները։ Մենք գտնվում ենք բոլորովին տարբեր արժեհամակարգային հարթություններում»։

ՔՊ խմբակցության  քարտուղարը հիշեցրեց, որ այս հարցը, ի թիվս մյուս հարցերի, քննարկվում է խմբակցությունում․ «Չի բացառվում, որ այդ մասով ևս որոշում լինի»։

  • Կիսվել: