երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չեմ ուզում դրա մասին խոսել․ ՔՊ-ականը՝ Ապարանում տեղի ունեցած միջադեպի մասին

Չեմ ուզում դրա մասին խոսել․ ՔՊ-ականը՝ Ապարանում տեղի ունեցած միջադեպի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, ում եղբոր անունը կապվում է Ապարանում տեղի ունեցած միջադեպի հետ, չի ցանկանում մեկնաբանել այդ խոսակցությունները՝ խորհուրդ տալով սպասել քննչական գործողությունների ավարտին։

«Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին։ Ինչ վերաբերվում է Ապարանի դեպքերին, չեմ ուզում դրա մասին խոսել, գրառում եմ արել։ Հիմա զերծ կմնամ դեպքերի մասին խոսել, թողնում եմ քննչական գործողություններին։

Կրքերը բորբոքված են, Ապարանի բոլորիս մեծ տունն է եղել։ Ոչ մեկի համար էլ այդ արարքն ընդունելի չէ։ Չեմ ուզում խոսեմ, որ չխոչընդոտեմ։ Ես ձեզ ասեմ, որ ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի, որովհետև ինձ համար ևս շատ ցավալի է այդ կորուստը։ Ես տունը նստած՝ ինձ ներքաշեցին այս ամենի մեջ, փորձեցին տալ քաղաքական աստառ։ Ես վստահ եմ, որ եղբորս էլ են կանչելու ու հարցաքննելու։

Այո՛, իմ եղբայրը եղել է այնտեղ, գազալցակայան է եղել, բայց դե գազալցակայան է, բոլորն էլ այնտեղ կարող են լինել», - ասել է նա։

  • Կիսվել: