շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չեմ պատկերացնում՝ ո՛վ կարող էր Հայաստանը «ներքաշել» Միութենական պետության մեջ. Մեզենցև

Չեմ պատկերացնում՝ ո՛վ կարող էր Հայաստանը «ներքաշել» Միութենական պետության մեջ. Մեզենցև

Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցև թե չի պատկերացնում՝ ով կարող է Հայաստանին ներքաշել միավորման մեջ՝ առանց երկրի իշխանությունների համաձայնության: Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

«Չեմ էլ պատկերացնում, թե ով կարող էր թույլ տալ, բազմադարյա պատմություն ունեցող, ինքնուրույն, անկախ Հայաստանը «ներքաշել» Միութենական պետության մեջ, եթե դա Հանրապետության ղեկավարության կամքով չլիներ»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 2021 թվականին փորձ է արվել Հայաստանը տանել Միութենական պետություն, թեև դրա կազմում ընդգրկվելու պաշտոնական հրավեր Երևանը չի ստացել:

  • Կիսվել: