կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ցանկացած բանակցությունների նախապայման առաջին հերթին պետք է հանդիսանա գերիների վերադարձը․ Պատգամավոր

Ցանկացած բանակցությունների նախապայման առաջին հերթին պետք է հանդիսանա գերիների վերադարձը․ Պատգամավոր

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Մասնավորապես, ըստ պատգամավորի բանակցությունների նախապայման պետք է լինի գերիների վերադարձը և Արցախի կարգավիճակը։

«Օրեր առաջ թշնամի պետության ղեկավարը CNN-ի թուրքական գրասենյակին տված իր հարցազրույցի մեջ արեց մի շարք պնդումներ, որոնց պատասխանն այս ամբիոնից պետք է հնչի։ Նա փորձեց անվանել «ազատության համար մղվող պատերազմ» իրենց սանձազերծած ռազմական գործողությունները, ինչով ընդունեց, և դա շատ կարևոր է միջազգային հանրության համար, որ պատերազմական գործողությունները մեկնարկել է Ադրբեջանը»,- ասաց Մամիջանյանը։

Նա հավելեց․ «Հաջորդ կարևոր կետը, որի մասին խոսեց, խաղաղության պայմանագրի իր պատկերացումներն են։ Ես ուզում եմ հիշեցնել թշնամի երկրի ղեկավարին, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանն իրավունք չունի իր քիթը խոթի Հայաստանի և իր ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների մեջ։ Ես վերահաստատում եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները կարևորագույն ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար։ Ցանկացած բանակցությունների նախապայման առաջին հերթին պետք է հանդիսանա մեր գերի եղբայրների վերադարձը և Արցախի կարգավիճակի վերջնական պատասխանը։ Եվ ավարտելով թշնամուն ուղղված կոչը՝ ևս մեկ անգամ պիտի հիշեցնեմ, որ Արցախը երբեք-երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

  • Կիսվել: