չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Բուլղարիան արգելել է ռուսական նավերի մուտքը իր նավահանգիստներ

Բուլղարիան արգելել է ռուսական նավերի մուտքը իր նավահանգիստներ

Բուլղարիայի իշխանությունները կիրակի առավոտյան արգելել են երկրի բոլոր նավահանգստային քաղաքներին, առանց բացառության, ընդունել և սպասարկել ռուսական նավերը։

«Ռուսական դրոշի տակ գտնվող բոլոր նավերը, ինչպես նաև այն նավերը, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են Ռուսաստանի դրոշը կամ գրանցումը, արգելվում է մուտք գործել Բուլղարիայի ծովային և գետային նավահանգիստներ»։

Associated Press-ը նշում է, որ բացառություն է արվելու վթարված կամ մարդասիրական օգնության կարիք ունեցող նավերի, ինչպես նաև ԵՄ վառելիք, սննդամթերք և դեղորայք տեղափոխող նավերի համար։

  • Կիսվել: