կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում չասեմ հաջողություն չունենք, բայց մտահոգություններ կան․ նախարար

Բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում չասեմ հաջողություն չունենք, բայց մտահոգություններ կան․ նախարար

Կոռուպցիայի դեմ պայքարի ամենահաջող ոլորտներում 4-րդ հորիզոնականում հանրակրթությունն է նշված, մինչդեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում այս խնդիրը շարունակում է արդի մնալ: Այս մասին այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ համակարգային կոռուպցիան այլևս վերացած է.

«Ցավոք սրտի, նույնը բուհական համակարգի առումով չենք կարող ասել, որովհետև նույն հարցումներով բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում չասեմ հաջողություն չունենք, բայց մտահոգություններ կան», - հավելեց նախարարը:

  • Կիսվել: