ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Բրյուսելյան բանակցություններում խոսվել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին.  Վարդանյան

Բրյուսելյան բանակցություններում խոսվել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վարդանյան

Չափավոր օպտիմիզմ է արտահայտել Շառլ Միշելը. այս կապակացությամբ պետք է նշենք հետևյալը. ըստ էության, կողմերը որոշակի պատրաստակամություն են հայտնել  շարժվել առաջ այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը և դրա արդյունքների վերաբերյալ հայտարարություններին:

Նա նշեց, որ դեռ վաղ է խոսել հստակությունների մասին, բայց, կարծես թե, կա ընդհանուր մոտեցում, ընդհանուր ցանկություն գնալ առաջ բանակցությունների շրջանակներում։

Դիտարկմանը, որ հայտարարություններում խոսք չկար Արցախի Հանրապետության կարգավիճակի, արցախյան հիմնահարցի մասին, Վարդանյանն ասաց. «Մեր բազում դիտարկումներում, հայտարարություններում, ըստ էության, ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, ընդգծվել է, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ և այդ ժողովուրդն ունի որոշակի  իրավունքներ և այդ իրավունքները պետք է  իրագործվեն։

Տվյալ պարագայում  խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների,  ըստ էության, կատարման, վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին»։

Նա հավելեց, որ բանակցությունները մի կարեւոր գրավական ունեն հաջողությամբ պսակվելու. «Այդ գրավականներից մեկը ճկունությունն է եւ այնպիսի իրավիճակը չստեղծումը, որը կարող է խոչընդոտել գործընթացին: Տվյալ պարագայում ներկայացվել են առաջարկներ, կոնտր առաջարկներ Հայաստանի կողմից ներկայացվել են, Մինսկի խումբը տեղեկացված է այդ ամենի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է նրան, որ խոսք չկա, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում է, պետք է լքի այն, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Իմ կարծիքով, դիվանագիտության մեջ միշտ չէ տեքստում փորձել գտնել պատասխանները։ Փորձենք նաև տողերի արանքում գրվածը հաշվի առնել։ Երբ խոսվում է փոխվստահության մթնոլորտի ձևավորման, անվտանգության  որոշակի մթնոլորտ ձևավորելու մասին, սա նաև ենթադրում է որոշակի միջոցառումների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուսափելու որևէ  տեսակի միջադեպերից»։

Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ, հիմա ամենավտանգավոր բանի ինչ-որ մի հանգամանք բարձրաձայնելու պատրվակով ինչ-որ գործընթացներ դանդաղեցնելն է:

 

  • Կիսվել: