երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բրիտանիան փախստականների շուրջ իրավիճակում ոչ ոքի մեղադրելու իրավունք չունի. Զախարովա

Բրիտանիան փախստականների շուրջ իրավիճակում ոչ ոքի մեղադրելու իրավունք չունի. Զախարովա

Մեծ Բրիտանիան չի կարող մեղադրել ուրիշներին, քանի դեռ «պատասխան չի տվել» Իրաքի համար:

Այդ կարծիքն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամյան իր էջում՝ մեկնաբանելով Բրիտանիայի ԱԳՆ Էլիզաբեթ Թրասի հայտարարությունը լեհ-բելառուսական սահմանին ճգնաժամի մեջ Ռուսաստանի պատասխանատվության մասին,  գրում է Գազետա-ն:
 
«Բրիտանիան կրում է հստակ պատմական պատասխանատվություն ամեն ինչի համար, ինչն այսուհետ տեղի է ունենում տարածաշրջանում՝ իրաքցի զոհեր, Իրաքի պետականության քայքայում, փախստականների անվերջ հոսքեր, ԻՊ-ի ստեղծում, այդ տարածքում հումանիտար աղետներ: Եւ քանի դեռ Լոնդոնը պատասխան չի տվել իր հանցագործությունների համար, նրա պաշտոնական ներկայացուցիչներն ինչ-որ մեկին մեղադրելու որեւէ իրավունք չունեն»,-ասել է Զախարովան:
 
Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի 45 հազար զինվոր օգնել է ԱՄՆ-ին օկուպացնել Իրաքը, զբաղվել տեղաբնակների սպանություններով եւ թալանել երկրի հարստությունը:

  • Կիսվել: