երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բրիտանական դեսպանությունը հայ պաշտոնյաների հետ ոգեկոչել են հակամարտություններում զոհված կամ վիրավորված անձանց հիշատակը

Բրիտանական դեսպանությունը հայ պաշտոնյաների հետ ոգեկոչել են հակամարտություններում զոհված կամ վիրավորված անձանց հիշատակը

Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր ամեն տարի Միացյալ Թագավորությունն ու Համագործակցության մյուս երկրները նոյեմբերի 11-ին մոտ կիրակի օրը նշում են Հիշատակի օրը՝ ոգեկոչելով հակամարտություններում զոհված կամ վիրավորված անձանց հիշատակը։ Այս մասին հայտում են ՄԹ դեսպանությունից։

Նոյեմբերի 14-ին Բրիտանական դեսպանությունը հայ պաշտոնյաների, դիվանագիտական կառույցների ղեկավարների, բրիտանական և Համագործակցության մյուս երկրների համայնքների ներկայացուցիչների և այլոց հետ ծաղկեպսակների ու ծաղիկների զետեղման արարողություն իրականացրեց Երևանի Հաղթանակի այգու անմար կրակի մոտ ու երկու րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը։

Հիշատակի օրվա շրջանակում Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն աղոթքի արարողություն իրականացրեց։

  • Կիսվել: