հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բրազիլիայում ՀՀ դեսպանը Գրամադու քաղաքի ղեկավարության հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Բրազիլիայում ՀՀ դեսպանը Գրամադու քաղաքի ղեկավարության հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը աշխատանքային այցով այցելել է Բրազիլի Ռիու Գրանդե դու Սուլ նահանգի Գրամադու քաղաք՝ որը հայտնի է իր քրիստոնեական ավանդույթներով, Սուրբ Ծննդյան տոնակատարություններով և հանդիսանում է խոշոր զբոսաշրջային քաղաք (տարեկան մոտ 8 մլն մարդ)։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:  

Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է Գրամադու քաղաքի մունիցիպալ ղեկավարության հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ տնտեսական, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ և Բրազիլի տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցերի։  

Դեսպանը կարևորել է Գրամադուի հետ հարաբերությունների ամրապնդումը՝ ընդգծելով քաղաքի տնտեսական ակտիվությունը և զբոսաշրջային ներուժը։

Բրազիլական կողմն իր հերթին վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու կապերը և համատեղ ուսումնասիրելու նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

  • Կիսվել: