ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ

Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Ավագյանն այս մասին այսօր հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Այո, հրավիրվել եմ ԱԱԾ, կայցելեմ, չգիտեմ, դեռեւս չեմ եղել։ Ոչ մի բան չեմ ենթադրում, կիմանամ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանի կողմից այսօր տրված մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

 

  • Կիսվել: