հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում». Սերժ Սարգսյանի գրասենյակ

«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում». Սերժ Սարգսյանի գրասենյակ

Պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակից տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից այս տեղեկատվության առնչությամբ մեկնաբանություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում:

Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք  լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»:

  • Կիսվել: