Բիրտ ուժից չենք վախենալու, ավելի ենք բռունցքվելու. Վանեցյանը՝ ոստիկաններին
Այս ընթացքում ականատես եղանք որոշ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմանը, բայց ոստիկանները պետք է հասկան, որ դրանից չենք վախենում: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
՛՛Տղե՛րք, ոստիկաննե՛ր, չե՞ք հասկանում, որ դրանից մենք չենք վախենալու, ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք բռունցքվելու, ավելի համառ ենք գնալու պայքարի, որովհետև այս պայքարը մեր հայրենիքի համար է, յուրաքանչյուրի համար է, հայի համար է, այստեղ հայի արժանապատվությունն է՛՛,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ իրենց շատ են հարցնում, թե ինչ է պետք անել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Նա նշեց, որ դրա համար ՛՛պետք է շատանալ. ՛՛Այն մարդիկ, որ հիմա նստած են տանը և մեզ աջակցում են, կամ չեն աջակցում, բայց հասկանում են, որ այս իշխանությունների մի օր մնալը երկրին վնաս է, թող դուրս գան փողոց, ինքնակազմակերպվեն՛՛։
Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ բոլորը մասնակցեն փողոցները փակելու գործողություններին, ապա երկու-երեք օրում լուծելու են Փաշինյանին հեռացնելու խնդիրը։


