չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Բիարիցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

Բիարիցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Արարողությանը մասնակցել են և ելույթներով հանդես եկել Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին, Բայոնի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Լը Մուան Սուրզուրը, ինչպես նաև «Ագուր Արմենիա» հայկական կազմակերպության նախագահ Կլեման Պարաքյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վենսան Բրյուն, մերձակա քաղաքների մունիցիպալ խորհուրդների ներկայացուցիչներ, հասարակական գործիչեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել Բիարիցի քաղաքապետին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման կապակցությամբ՝ ընդծելով հիշողության և ոգեկոչման կարևորությունը հանուն Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անշիրիմ զոհերի, Արցախյան պատերազմի նահատակների, ինչպես նաև ընդդեմ ժխտողականության, որն, անպատժելիության հետ զուգակցված, դուռ է բացում նոր ոճիրների առջև, ինչի ականտեսն եղանք և Արցախյան պատերազմում:
 
Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Բիարիցում առկա փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքի դերակատարությանը ինչպես քաղաքի մշակութային, տնտեսական, հասարակական կյանքում, այնպես էլ հայ-ֆրանսիական բարկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում:
Քաղաքապետի խնդրանքով՝ դեսպան Տոլմաջյանը ներկայացրել է 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

 

  • Կիսվել: