շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Ծառուկյան

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Այս մասին լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ խորհրդարանական ընդդիմությունն ունի 30 տոկոս ձայն, և հասկանալի է, որ դա բավարար չէ վարչապետի ընտրության համար ընդդիմությունից։

Ըստ Ծառուկյանի՝ իշխող ուժը հնարավորություն ունի «առաջ մղելու» իր թեկնածուին վարչապետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ նախագահական չի գնա՝ հանդիպման, սակայն կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Կիսվել: