չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բայրամովը Հունգարիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Բայրամովը Հունգարիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Այսօր Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր հունգարացի պաշտոնակցի՝ արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։

Նախարարներր հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ. կայացել է ադրբեջանահունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բայրամովը Սիյարտոյին ներկայացրել է ՛՛հետհակամարտային շրջանում տարածաշրջանային ներկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության բացման, ինչպես նաև սահմանների սահմանազատմանն ուղղված ջանքերի մասին՛՛:

Բացի այդ՝ կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի տարածքներում ՛՛Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերակառուցման վերաբերյալ՛՛:

  • Կիսվել: