ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բայրամովը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ

Բայրամովը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ

«Ադրբեջանը կրկին հայտարարում է անպատժելիությանը վերջ դնելու կարեւորության մասին՝ կանխելու համար մարտի ցեղասպանությանը նման հանցագործությունների կրկնությունը», - Twitter-ում գրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հավելել է, որ «105 տարի է անցել մարտյան ջարդերից, որի ընթացքում հազարավոր ադրբեջանցիներ հայերի կողմից  սպանվել են ազգամիջյան ատելության հողի վրա։ Այսօր մենք հարգում ենք ցեղասպանության հայկական քաղաքականության զոհերի հիշատակը»։

Հիշեցնենք, որ նախարարի մատնանշած ժամանակահատվածում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Քարոզչական արշավը, հայերի բացասական կերպարի ձեւավորման հետ մեկտեղ, նպատակ ունի ազդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։

  • Կիսվել: