կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բայրամովը ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

Բայրամովը ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ։

Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը․ Բայրամովը ներկայացրել է այդ հարցերում Ադրբեջանի մոտեցումները։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: