Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության օրակարգը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ասուլիսի ընթացքում Բայրամովն ասել է. «Այսօրվա մեր քննարկումների ընթացքում ես Ձեզ համառոտ ներկայացրեցի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները և Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտական շրջանում խաղաղության օրակարգը»։
Նա նաև նշել է, որ տեղեկացրել է Վաշինգտոնի համատեղ հռչակագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, հաջորդ քայլերի և Հայաստանից ունեցած ակնկալիքների մասին։
Իր հերթին Իբրահիմովիչն ասել է, որ Չեռնոգորիան դրական է գնահատում Վաշինգտոնյան համաձայնագիրը։ Նա գոհունակություն է հայտնել տարածաշրջանում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ և կոչ է արել Ադրբեջանին հետագայում ևս զարգացնել հարաբերություններն իր երկրի հետ:


