հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ իրավիճակը

Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացիկ իրավիճակը՛՛:

Նշվում է նաև, որ Դոնֆրիդը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս տեղի ունեցած փոխանակումը համարել է ՛՛դրական քայլ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՛՛:

 

 

 

  • Կիսվել: