ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Հունիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ:

Բայրամովը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունների և օրակարգում առկա բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ:

 

  • Կիսվել: