չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին 

Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին 

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների եւ Հարավային Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ, տեղեկացնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Նշվում է, որ Բայրամովն ասել է, որ ՛՛տարածաշրջանային շրջագայության շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցը Ադրբեջան կարեւոր է ադրբեջանաամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկման, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին ծանոթանալու տեսանկյունից՛՛:

Ադրբեջանի ԱԳՆ-ին հղում անելով՝ Սպուտնիկ Ադրնբեջանը հաղորդում է նաեւ, որ կողմերը մտքեր են փոխանակել հետհակամարտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

՛՛Բայրամովը Օլսոնին տեղեկացրել է եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին՛՛,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ Էրիկա Օլսոնն Ադրբեջան այցից առաջ եղել է Հայաստանում եւ Վրաստանում։

 

 

  • Կիսվել: