կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Բարձրագույն դատական խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ: 

Ցավակցական ուղերձում ասվում է․

«Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ:

Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»,- նշված է ուղերձում:

  • Կիսվել: