Բաքուն և Երևանը պահպանում են իրենց հանձնառությունը՝ կատարել եռակողմ պայամանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ
2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է ՌԴ, Ադրբեջանի , Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման տարին: Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
2020թ.հունվարի 9-ի հայտարարության համաձայն ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում է ունենում տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերենրը։
2020թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 գերի. Հայաստանին է վերադարձվել 105 գերի, Ադրբեջանին՝ 17: Նաև ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի երեք քարտեզ:
Շարունակում ենք ջանքեր գործադրել մառկան հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար, ներառյալ բոլոր պահված անձանց ազատ արձակումը:
Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ծրագրերը, որոնք ձևակերպած են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ:
Կարևորում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության նվազեցումը և դրա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումը: Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։
Կարևոր ենք համարում շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում:
Հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին: