չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բաքուն ցանկանում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ թեզը ամրապնդել օրենսդրության մեջ

Բաքուն ցանկանում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ թեզը ամրապնդել օրենսդրության մեջ

Ադրբեջանն առաջարկել է վերանայել «Փախստականների և ներքին տեղահանվածների կարգավիճակի մասին» օրենքը։

Աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուսա Գուլիևը համապատասխան առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստում։

 «Մենք պետք է հաշվի առնենք նաև Արևմտյան Ադրբեջանից փախստականների հարցը։ Հաշվի առնելով նոր իրողությունները՝ լավ նախաձեռնություն կլինի այս օրենքը վերանայել։ Այս հարցը կարող ենք քննարկել համապատասխան պետական ​​կառույցների հետ»,- ասել է նա:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ, քարոզչական թեզը ամրապնդել երկրի օրենսդրության մեջ՝ դրանով իսկ օրինականացնելով իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

  • Կիսվել: