շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բաքուն աջակցում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

Բաքուն աջակցում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանն ամբողջությամբ աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա:

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացման գործով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա:

  • Կիսվել: