կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը․ Հովհաննիսյան

Պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը․ Հովհաննիսյան

Այո, երեկ պարոն Սուքիասյանը նման ելույթ ունեցել է, բայց ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ պարզաբանում է տվել այլ լրատվամիջոցի և հստակ նշել է, որ ՀՀ իշխանությունները գնում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով։ Այսս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Պարոն Սուքիասյանը դրա մասին պարազաբանում տվել է, և ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես ժողովրդավարական ճանապարհով»,-ասաց նա։

Միաժամանակ ՔՊ պատգամավորը նշեց, որ խորհրդարանում կան երրորդ երկրի շահերը սպասարկվող պատգամավորներ։ «Իսկ թե ինչ տեղի կունենա նրանց հետ՝ ամեն բան տեղի է ունենալու ՀՀ իրավակարգի համաձայն՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ»,-ասաց նա։  

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ սպառնալով ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ»։

  • Կիսվել: