չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բանակի հզորացումը և մարտունակության բարձրացումը մեր ամենօրյա աշխատանքը պետք է լինի. Գնել Սանոսյան

Բանակի հզորացումը և մարտունակության բարձրացումը մեր ամենօրյա աշխատանքը պետք է լինի. Գնել Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։
Ծանր ու ճակատագրական ժամանակահատվածում հայ ժողովուրդը ուժերի գերլարումով կարողացավ կայացնել մեր բանակը։
 
Մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և մեր տարածաշրջանում առկա բարդ փոխհարաբերությունների պայմաններում բանակի հզորացումը և մարտունակության բարձրացումը մեր ամենօրյա աշխատանքը պետք է լինի։
 
Այսօր առավել ևս՝ պարտավոր ենք հիշել և արժանին մատուցել բոլոր նրանց, ովքեր ընկան մեր երկրի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելիս, պարտավոր ենք գնահատել բոլոր նրանց, ովքեր դիրքերում են այսօր։
 
Ընթացիկ դժվարություններն, անկասկած, հաղթահարելու ու վստահորեն առաջ ենք գնալու, որովհետև ի դեմս մեր Զինված ուժերի՝ ունենք հուսալի պաշտպան։
 
Փա՛ռք Հայոց բանակին ու նրա զինվորին,
Փա՛ռք ու պատիվ հերոս զինվորներ ծնած հայ մայրերին։
Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»:

 

  • Կիսվել: