ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Բագրատ Սրբազանի սկսած պայքարն այս օրը կանխելու համար էր. ԱԺ պատգամավոր

Բագրատ Սրբազանի սկսած պայքարն այս օրը կանխելու համար էր. ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ  Բագրատ Սրբազանի սկսած պայքարն այս օրը կանխելու համար էր.«Եթե Բագրատ Սրբազանն այս պահին ազատության մեջ լիներ, հիմա կանգնած կլիներ իր եղբայրների կողքին՝ պաշտպանելով եկեղեցին՝ սրբապիղծների հարձակումից։

Սրբազան շարժման բոլոր աջակիցներին կոչ եմ անում ուղևորվել դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։

Նշենք, որ Մայր Աթոռի մոտ իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն եւ ոստիկանության ուժերը այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան եւ հիմա վեհարանում են։

Իրավապահները մեծ ուժեր են կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաեւ հատուկջոկատայինները։

  • Կիսվել: