Ռոբերտ Քոչարյանը իր քաղաքականությունից հեռանալու մտավարժանքներին վերաբերվում է հումորով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր քաղաքականությունից հեռանալու մտավարժանքներին վերաբերվում է հումորով:
Այս մասին news.am-ի հարցին ի պատասխան ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը` անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի կողմից տարածված այն տեղեկությանը, որ ՀՀ երեք նախագահները պատրաստվում են հեռանալ ակտիվ քաղաքականությունից:
«Քաղաքական ասպարեզից իր ՝ հերթական «հեռանալու» մասին նախագահ Քոչարյանը տեղեկացել է «Հրապարակ» օրաթերթից»,- կատակել է Միկոյանը: