ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձէ հղել Սահմանադրության օրվա առթիվ։

«1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Սահմանդրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները` անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության ընթացքը` անկասելի:

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»,-ասվում է ուղերձում։

  • Կիսվել: