Ուկրաինան ռմբակոծել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման և ռազմական գործարաններից մեկը
Ուկրաինան ռմբակոծել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման և ռազմական գործարաններից մեկը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ԱԹՍ-ները գիշերը հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների վրա, ինչի հետևանքով մի քանի արդյունաբերական օբյեկտներում հրդեհ է բռնկվել, մասնավորապես՝ Ուլյանովսկում գիշերային հարձակման թիրախ է դարձել «Զավոդ Իսկրա» գիտական ձեռնարկությունը։
Հարձակման թիրախ է դարձել նաև Պերմը, որտեղ հրդեհ է բռնկվել «Լուկոյլ-Պերմնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանում։ Սա Ռուսաստանի հիմնական նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Նավթավերամշակման գործարանը տարածաշրջանի հիմնական արդյունաբերական օբյեկտներից մեկն է և երկրում ամենաբարձր տեխնոլոգիական զարգացածներից է:



