երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱԺ-ն պետք է անվստահություն ներկայացնի, Փաշինյանը հեռանա. Գորգիսյան

ԱԺ-ն պետք է անվստահություն ներկայացնի, Փաշինյանը հեռանա. Գորգիսյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին և ասաց, որ վարչապետը ժամանակ է ձգում՝ հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն, և ինքը կկարողանա իշխանության մնալ, բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ Գորգիսյանի, օր առաջ պետք է հեռանա։

Գորգիսյանը նշեց. ՛՛Մենք ասել ենք, որ հիմա բացառվում է՝ ընտրություններ լինեն: Եթե որևէ մեկը նման բան նախաձեռնի, մենք ամեն ինչ կանենք դրա դեմ:

Պարզապես ԱԺ-ն պետք է անվստահություն ներկայացնի, Փաշինյանը հեռանա, նոր վարչապետը ազգային համաձայնության կառավարություն ձևավորի: Մեր առաջարկած տարբերակում որևէ ցնցում չի կարող լինել՛՛:

 

  • Կիսվել: