ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ»-ի եթերազրկմանը վերաբերող օրինագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթցերմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է «Շողակաթ» հեռուստաալիքի եթերազրկմանը։
Նախագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը: Նրանք առաջարկում են գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի։ Օրինագծի հեղինակները նշում են, որ հեռուստաալիքին պետբյուջեով հատկացված գումարներն անարդյունավետ են ծախսվել։
Նշենք, որ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը»՝ որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։
Ըստ պատգամավորների՝ հանրային երեք հեռարձակող ունենալն առաջացնում է որակի հետ կապված խնդիրներ։


