շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Պատգամավորն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազարից դարձնել 100 հազար դրամ:

Նախագծի հեղինակի խոսքով` արդեն իսկ սպառողական զամբյուղի արժեքը 2021-ի համար կազմել է 73 400 դրամ, հետևաբար խնդիր կա աղքատությունը հաղթահարել նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման առումով:

  • Կիսվել: