«Ազատ Հայրենիքը» մերժումը որևէ դաշինք և մավորում ինչպես Փաշինյանի, այնպես էլ՝ Քոչարյանի հետ
՛՛Ազատ Հայրենիք՛՛ դաշինքի ներկայացուցիչներն ընտրարշավի շրջանակներում այցելել են Տավուշ և Լոռի:
Դաշինքի վարչապետի թեկնածու Անդրեաս Ղուկասյանն ասել է. ՛՛Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի, այնպես էլ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր՛՛:
Նա անդրադարձել է նաև բնապահպանական հարցերին և ասել. ՛՛Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար՛՛: