երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այսօր մեր ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է. Նարեկ Կարապետյան

Այսօր մեր ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է. Նարեկ Կարապետյան

Այսօր մեր ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, պետք է լինի իշխանափոխություն։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր քաղաքականության հիմքում միայն հայկական շահերն են։ Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է, որ իր համար տնտեսական շահույթը երկրորդական է, առաջնայինն իր անձնական համոզմունքներն են։ Սամվել Կարապետյանը եկեղեցու պաշտպանության համար դեմ դուրս եկավ այս իշխանությանը և շարունակում է իր համոզմունքին մնալ»:

  • Կիսվել: