ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը ելույթ կունենա Հայաստանի խորհրդարանում

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը ելույթ կունենա Հայաստանի խորհրդարանում

 Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 22-ին ելույթ կունենա Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այսօր Ազգային ժողովում ականատես կլինենք Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների բարձր մակարդակի մասին փաստող ևս մեկ իրադարձության։

Պարոն  Վիզլերը ելույթ կունենա ազգային ժողովի նիստերի դահլիճում, ինչն աննախադեպ իրադարձություն է»,- ասաց Սիմոնյանը։

  • Կիսվել: