չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է․ Բալասանյանը՝ Փաշինյանին

Ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է․ Բալասանյանը՝ Փաշինյանին

Տարածաշրջանում, մանավանդ Հարավային Կովկասում իրավիճակը պայթյունավտանգ է։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է  Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ հարցի շուրջ բանակցություններն այս պահին փակուղում են․

«Այսօր ՀՀ-ն և ԱՀ-ն շատ վտանգավոր ներքին և արտաքին քաղաքականություն են վարում»։

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմի են ձգտում, Բալասանյանն արձագանքեց՝ այդ հայտարարությունն անողն է դավադիր.

«Ես համոզված եմ, որ դավադիրն ինքն է երկրի համար: Ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է»,- հավելեց նա:

 

  • Կիսվել: