շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այսօր առավոտյան քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, ու՞մ հետ՝ չեմ կարող ասել. վարչապետ

Այսօր առավոտյան քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, ու՞մ հետ՝ չեմ կարող ասել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի առավոտյան քննարկել է գերիների վերադարձի հարցը։ Փաշինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Այսօր առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց եմ քննարկել։ Ու՞մ հետ և ի՞նչ եմ քննարկել, չեմ կարող ասել։  Կարող եմ ասել, որ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, քննարկել եմ գերիների վերադարձի որոշ ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը։ Ի միջի այլոց, երեկ կեսօրին էլ եմ քննարկել, այդ թվում մեր անհետ կորած հայրենակիցների հարցը»,-ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: