Այսօր Արարատ Միրզոյանը կմեկնի Լեհաստան
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ