հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Այսօր 18։30 հրավիրում ենք արտահերթ նիստ․ Էդմոն Մարուքյան

Այսօր 18։30 հրավիրում ենք արտահերթ նիստ․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նիստու հայտարարեց, որ ուննեն հավաքած ստորագրություններ, այսօր 18։30 հրավիրում են արտահերթ նիստ։ 

«Այդ նիստի ժամանակ մենք առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունենան։ Մենք առաջարկում ենք ռազմական դրությունը հանել, խնդրում ենք գալ նիստին ու կողմ քվարկել»,- նշեց նա։

Նա նշեց, որ ներկայում պետական մարմինները չեն աշխատում Հայաստանում, աշխատակիցները սարսափելի ցածր աշխատավարձ են ստանում։ Պատերազմի ժամանակ բոլորը փող են հավաքել ու փոխանցել հիմնադրամներ, իրենց 30 տոկոս հավելավճարները չեն  ստացել, որովհետև պատերազմի մեջ ենք։ «Ծայրահեղ աղքատ վիճակում են էս մարդիկ, հազարավոր քաղծառայողների մասին եմ խոսում։ Սոցապ նախարարությունում խայտառակ վիճակ է՝ փախստականներ, անտուն մարդիկ, չգիտեմ՝ աշխատում են, թե չէ։ Եթե մարդիկ զանգում են Լուսավոր Հայաստան ու ասում՝ մեզ բեռնատարներ են պետք Քարվաճառից բեռները տեղափոխանելու համար, ես հասկանում եմ, որ պետական մարմինները չեն աշխատում»,- ասաց նա։

  • Կիսվել: