կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Այս շարժումը շանս է իշխանությունների համար. եթե չօգտվեն, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա. Դանիելյան

Այս շարժումը շանս է իշխանությունների համար. եթե չօգտվեն, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա. Դանիելյան

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շատ կարեւոր ուղերձ ունի՝ ասվում է, որ այս շանսը, որ կա, կարեւոր է, որ օգտագործվի իշխանությունների կողմից դրական առումով: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Այս պատուհանը բաց է, գնդակն իրենց դաշտում է:  Եկեք արձանագրենք, որ այս շանսը չընդունելով ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար, իրենց ուսերի վրա է: Իրենք անլուրջ են նայում, քամահրանքով են նայում, մեկ-մեկ ժպտում են, մեկ-մեկ ընկնում են հիստերիայի մեջ, բայց կարեւոր եզրահանգումներ պետք է անեն, որ չեն անում:

Պետք է հասկանան, որ սա իրենց համար եզակի հնարավորություն է այս շանսից օգտվելու»,-ասաց նա:

 

  • Կիսվել: