հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Այս իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմը անխուսափելի դարձնելու համար. Քոչարյան

Այս իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմը անխուսափելի դարձնելու համար. Քոչարյան

Այս իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայաստան դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով պատերազմին՝ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Պատերազմի վերաբերյալ ուզում եմ ներկայացնել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ: Առաջին՝ այս իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: 

Ախա նա հավելեց. ՞՛Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ: Փաստ երկրորդ. Այս իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմում պարտվելու համար: Գիտակցաբար, թե ոչ, այլեւս կարեւոր չէ, իր սխալ քայլերով, հիմարություններով... Պարտությունը սկսվել է ավելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պետք ր ոչ թե մարտունակ բանակ, այլ պօետք էր իրենց հավատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ:

Փաստ երրորդ, ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ: Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել: Ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսպիսի բան չի եղել: Բա մեկը չկա՞ր, զանգեիր ասեիր՝ մի դատապարտող մի բան ասա պատերազմ սկսողին: Էս ի՞նչ վիճակում եք հայտնվել: Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում: Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար՛՛:

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ ամենից անհասկանալին այն էր, երբ Հայաստանը դատապարտվեց Գյանջային հարված հասցնելու համար:

Նա նշեց. ՛՛Փաստ 4-րդ. Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով նաեւ հոկտեմբերի 7-ին: Այդ հնարավորությունը մերժեց հանցավոր բացատրությամբ: Ուրեմն բոլոր այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է: Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է: Այս փաստերն ամրացված են պաշտոնյաների խոստովանական ելույթներով, հայտարարություններում: Իրենք պատասխան են տալու այս ամեն ինչի համար՛՛:

  • Կիսվել: