շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Այո, ինձ կանչել են ՔՊ վարչություն , ոչ մեկն ինձ չի մերժել. ՔՊ–ականը չբացահայտեց՝ իր թեկնածությունը ընդունել են, թե՝ ոչ

Այո, ինձ կանչել են ՔՊ վարչություն , ոչ մեկն ինձ չի մերժել. ՔՊ–ականը չբացահայտեց՝ իր թեկնածությունը ընդունել են, թե՝ ոչ

Այո, ինձ կանչել են ՔՊ վարչություն, իմ մասով որոշում կայացվել է, ինձ այդ մասին տեղեկացրել են, բայց ես չեմ ուզում այդ մասին ասել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով 2026 թվականի ընտրությունների ՔՊ ցուցակում իր ընդգրկվելու մասին։

«Եթե պետք լինի, վարչությունը ինքը կհայտարարի դրա մասին։ Իմ լռությունը պայմանավորված է նրանով, որ վարչությունը պիտի ինքը որոշում կայացնի, և ինքը պետք է որոշի՝ իր որոշումը հրապարակի, թե չհրապարակի։ Ինձ ոչ մեկը չի մերժել»,–ասաց նա։

Անդրադառնալով 2026–ի ընտրություններին, ՔՊ–ական պատգամավորը նշեց. «2018–ի թավշյա հեղափոխությունից հետո, սա առաջին խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի է ունենալու հերթական, և մենք պատրաստվում ենք, ցուցակը կազմվելու է համագումարով մեր պատվիրակների կողմից։ Եթե 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեին հերթական, էլի այս ձև կլինեին»։

  • Կիսվել: