հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Բաքվի վերջնագիրն ութ գյուղերի մասին

ՀՀ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Բաքվի վերջնագիրն ութ գյուղերի մասին

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը մեկնաբանել է հարցը, թե ինչպես կարելի է սահմանել պետության սահմանները եւ նրա տարածքը «հանրագիտարանով»։

Ավելի վաղ Խորհրդային մեծ հանրագիտարանին հղում էր կատարել ՀՀ վարչապետը։

Լրագրողների հետ զրույցում Կոստանյանը ստեղծված ավանդույթի համաձայն տեղի ունեցող գործընթացները բացատրել է Ալմաթիի հռչակագրով։ Փոխնախարարի տարբերակով՝ հռչակագրի համապատասխան, նախկին խորհրդային հանրապետությունները ճանաչվել են անկախ պետություններ, եւ այդ նույն հռչակագրի համապատասխան նրանց միջեւ վարչական սահմանները դարձել են միջպետական։ Հիշեցնենք, որ հռչակագրի տեքստում խոսքը «ստորագրման պահին գոյություն ունեցող», այլ ոչ թե խորհրդային սահմանների մասին է։

Ճշգրտող հարցին, թե ինչպես է առհասարակ հնարավոր սահմաններն անցկացնել հանրագիտարանի համապատասխան, փոխնախարարը, այնուամենայնիվ, փաստել է սահմանազատման անհրաժեշտությունը՝ նորիկց Ալմաթիի հռչակագրի եւ ՄԱԿ Կանոնադրության համապատասխան։ Վերջինն, ի դեպ, պարունակում է էլ ավելի անհստակ ձեւակերպումներ։

Փոխնախարարի խոսքով՝ այն հանգամանքը, որ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանազատման հարցերով, վկայում է այն մասին, թե ինչ կարեւոր նշանակություն է տրվում հարցին։

Հարցին, թե արդյոք Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է 8 այսպես կոչված «անկլավ» գյուղերի պահանջի հետ, Կոստանյանը պատասխանել է, որ հայկական կողմի համար սահմանների ճշտման հարցը սկզբունքային է, եւ Երեւանը հարցը համարում է անկյունաքարային։ «Կարեււոր հարցերի թվում է նաեւ ապաշրջափակման 4 սկզբունքների արձանագրումը, դրանք արտացոլված են Գրանադայի հայտարարությունում։ Անցած տարի եւս խոսվել է վեճերի կարգավորման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս հարցերի վերաբերյալ կողմերը դեռ պետք է մոտեցնեն դիրքորոշումները։ Ինչ վերաբերում է գործընթացին ընդհանրապես, ՀՀ-ն շահագրգռված է մնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում»,- ասել է Կոստանյանը։

Կրկնվող հարցին, թե կա արդյոք պահանջ Բաքվի կողմից, թե ոչ՝ Կոստանյանը պատասխանել է, որ սահմանազատման հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն համապատասխան հանձնաժողովների կողմից։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջնագրի տեսքով պահանջել էր Հայաստանից 8 գյուղ։ Հայկական անկլավների մասին Բաքվում լռում են։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: