Սարիկ Անդրեասյանը ներառվել է ուկրաինական «Миротворец» տվյալների բազա
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտնվել է է ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, պորտալի սեփականատերերը պնդում են, որ ռեժիսորը մասնակցել է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տեղեկատվական սադրանքին»։
Հաղորդվում է նաև, որ ռեժիսորը ցուցակում է ընդգրկվել Ուկրաինայի սահմանները գիտակցաբար խախտելու և Ղրիմում անօրինական գործունեություն ծավալելու ենթադրյալ մեղադրանքների համար։
«Миротворец» կայքը ստեղծվել է 2014 թվականին: Պորտալը հրապարակում է բոլոր այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգության համար: Տվյալների բազայում ներառված են նաև լրագրողներ և արվեստագետներ, որոնք ինչ-ինչ պատճառներով դժգոհություն են առաջացրել դրա հեղինակների շրջանում: